Լավրով-Այվազյան հանդիպումն ավարտվել է․ ինչ են քննարկել հանդիպանը

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ՝ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման մարդասիրական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումին:

Նախարարները մտքեր են փոխանակել ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում`բարձրագույն և բարձր մակարդակի շփումների, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ