Քերոբյանի խոստացած 30 մլն դոլարանոց գյուղատնտեսական ծրագիրն արդեն մեկնարկել է

Մեգագյուղատնտեսական համալիրի 1100 հեկտար տարածքում 2021-2022 տարիներին նախատեսվում է տնկել 350 000 նշենի։

Հ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող խոշոր ներդրում իրականացրած ընկերություն: Այցի լուսանկարներն ու տեսանյութերը Քերոբյանը հրապարակել է Facebook-ի իր էջում:

Նախարարը հայտնել է, որ «Ալ-Աբդալյահ Գրուփ» ՍՊԸ-ի մեգագյուղատնտեսական համալիրի 1100 հեկտար տարածքում 2021-2022 տարիներին նախատեսվում է տնկել 350 000 նշենի։

«Բուռն կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեկ ամիս հետո առաջին 55000 ծառը կտնկվի»,- գրել է Քերոբյանը։

Ծրագրի ներդրողը Խալիֆե Ալ-Ֆադալան է Քուվեյթից, ներդրման ծավալը 30 մլն դոլար է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ