Վարչապետի հրապարակած տեսանյութը բոլորը տեսան, բայց ոչ ոք չնկատեց, թե որտեղից էր այն նկարահանված

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք,  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում, Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն:

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի կերտած հաղթանակից հետո իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց և գրառում կատարեց նաև վարչապետ Փաշինյանը:  Վարչապետը Հանրապետության հրապարակից տեսանյութ էր հրապարակել, որտեղ քաղաքացիների մեքենաների ձայնային ազդակներով շնորհավորում էին միմյանց։

Վարչապետի հրապարակած տեսանյութը գրեթե բոլորը տեսան, բայց քչերը նկատեցին, թե որտեղից էր այն նկարահանված։  Տեսանյութը նկարահանված էր վարչապետ Փաշինյանի աշխատասենյակի պատուհանից։

Փաստորեն, քանի դեռ բոլորը հանգստանում են, վարչապետը շարունակում է մինչև կեսգիշեր աշխատել:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ