Սաթիկի համար նեմեց Ռուբոներն ավելի կարևոր են, քան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք,  Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի ընտրանուն:

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակից հետո ցնծում է ամբողջ ազգը, իսկ սոցցանցերը ողողված են հավաքականի տղաների լուսանկարներով: Անգամ վարչապետը, ով մինչ այս ուշ ժամը կառավարության շենքում աշխատում է, Հանրապետության հրապարակից տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացիների մեքենաների ձայնային ազդակներով շնորհավորում են միմյանց: Իսկ հայկական կայքերը իրար հերթ չտալով հրապարակում են խաղի արդյունքներն ու հավաքականի տղաների լուսանկարները։

Բայց չգիտես ինչու լռում է Սաթիկ Սեյրանjանի 168.am կայքը, կարծես կտրված լինի հայկական իրականությունից:

Պարզվում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ հայտնի Նեմեց Ռուբոյի հետ մտերմությունը Սաթիկի համար ավելի թանկ է, քան կերտած Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ