![]()
Լրագրող Փայլակ Ֆահրադյանին «հրահանգավորել են սադրել» նրա քավոր հանդիսացող Ոստիկանության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը և նրա քեռի` Սայաթ Շիրինյանը։
Այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։
Հիշեցնենք, որ դիմումի պատճառ է հանդիսացել լրագրող Փայլակ Ֆահրադյանի և նախարարի միջև տեղի ունեցած միջադեպը։
Հայք Մեեդիա ալիքին հաջողվել է պարզել, որ Ֆահրադյանը ստացել է առաջադրանք սադրել նախարար Արշակյանին։ Երևանի սրճարաններից մեկում վերջինիս կնոջ հետ ճաշելիս մոտեցել է Ֆահրադյանը և հայհոյել, ինչից հետո նախարարը հարվածել է Ֆահրադյանին։
Ըստ մեր տեղեկությունների լրագրողին հրահանգավորում է Ոստիկանության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ով իր հերթին հանդիսանում է Սայաթ Շիրինյանի բարեկամը։ Շիրինյանը Ջանոյանի քեռին է։ Հիշեցնենք որ Շիրինյանը այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչներից է։ Ակտիվ աջակցում է «17+ կուսակցություններին»։
Այսպիսով պարզ է դառնում թե ովքե՞ր և ի՞նչ նպատակով են կազմակերպել նախարարին սադրելու «օպերացիան»։ Չի բացառվում, որ իշխանության ներկայացուցիչներին էլի են փորձելու նման սադրանքով վարկաբեկել։
![]()
Նյութը՝ Հայք Մեդիայի
![]()