Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է minval.az-ը և հավելում, որ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 31-ին` տեղական ժամանակով ժամը

13։04-ին` Գախ շրջանի Զագատալա կայարանից 23 կիլոմետր դեպի հարավ։

Ըստ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի ՝ երկրաշարժի կենտրոնը եղել է 10 կմ խորության վրա:

Ցնցումը զգացվել է 2,9 բալ ուժգնությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ