Արցախում կկառուցվեն բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ

«Հայաստան» hամահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների՝ կառուցվելու են բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ:

Այս մասին տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Ընթացիկ տարում կառուցվելու է Մարտակերտ քաղաքից դեպի մայրուղի բավականին կարճ ճանապարհ, որը 17-20 կիլոմետրով կրճատելու է ներկայումս Դրմբոնով Ստեփանակերտ եկող ճանապարհը և անցնելու է Ճանկաթաղով:

Ասֆալտապատվելու են նաև Մարտունու շրջանի Քերթ,Կաղարծի համայնքները, ինչպես նաև Մարտակերտի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Ասկերանի Բադարա գյուղերը մայրուղիներին կապող ճանապարհները»,-մանրամասնեց նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ