![]()
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Պողոսյանի որոշմամբ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Քրեական գործը, որը հարուցվել է ՀՀ քր.օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով երեկ՝ մարտի 30-ին, Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերված Երևանի բնակիչ, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դիակի հայտնաբերման փաստով։ Նշենք, որ վերջինս Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից փնտրվում էր որպես անհետ կորած։
Դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։ Կայքի տեղեկություններով՝ սպանված «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրենն էր։
![]()