Արագածոտնի մարզպետը զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի և ՏԻՄ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական_ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝

  • Արմեն Դավիթի Կարապետյանը /Ապարան համայնքի Շենավան բնակավայր/
  • Սևակ Արթուրի Ալեքսանյանը /Ապարան համայնքի Արագած բնակավայր/
  • Աբրահամ Հովսեփի Կարապետյանը /Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայր/
  • Հակոբ Արթուրի Քարտաշյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
  • Դավիթ Աթիկի Ավոյանը /Զարինջա համայնք/
  • Վարդգես Սեդրակի Ղազարյանը /Զովասար համայնք/
  • Պողոս Բաղդասարի Բաղդասայանը /Կաթնաղբյուր համայնք/
  • Սասուն Տիգրանի Հայրապետյանը /Ներքին Բազմաբերդ համայնք/
  • Ռոման Արմենի Փոթոյանը /Աղձք համայնք/
  • Ներսես Արթուրիկի Ներսիսյանը /Ոսկեհատ համայնք/
  • Սերգեյ Վարդանի Իսկանդարյանը /Օշական համայնք/
  • Ռոբերտ Վարազդատի Բարսեղյանը /Աշտարակ համայնք/
  • Գևորգ Սարգսի Նազարյանը /Աշտարակ համայնք/

Զինծառայողների հարազատների հետ զրույցում մարզպետ Դավիթ Գևորգյանը բարձր գնահատելով հերոսների անմնացորդ նվիրումը հայրենիքի պաշտպանությանը՝ իր զորակցությունն է հայտնել հերոսների ընտանիքներին և ասել.

«Բնության մեջ չկա ու չի կարող լինել ավելի մեծ ցավ, քան զավակի կորուստն է: Ձեր կորստի վիշտը բոլորինս է և դուք ոչ մի պարագայում մենակ չեք լինելու: Ես անձամբ՝ թե՛ ի պաշտոնե, թե՛ որպես մարդ, ցանկացած հարցում մշտապես Ձեր կողքին եմ լինելու: Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք նորից ապրելու և ապրենք ու գործենք այնպես, որ արժանի լինենք մեր հերոսների սխրանքներին: Հավերժ փառք ու խոնարհում»:

Մարզպետի այցերը մարզի զոհված հերոսների ընտանիքներին կլինեն շարունակական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ