![]()
Hraparak.am-ը հարցում է իրականացրել Արմավիրի մարզում, որտեղ օրեր առաջ այցելել էր վարչապետ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:
Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին:
Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի և կատարել մոմառություն:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։
![]()