![]()
Սպառողին մոլորեցնող «բիո», «էկո», «օրգանական» կեղծ մակնշմամբ արտադրանքը շատացել է։ Հաճախ հավաստագիր չունեցող ընկերությունները նույնիսկ «բիո», «էկո» տերմիններն օգտագործում են որպես ապրանքանիշ։
Ֆիլիպ Աշիկյան («Էկոգլոբ» սերտիֆիկացնող կազմակերպության ղեկավար) — Բավական շատ են խախտումները, ես ինքս՝ որպես սպառող, սուպերմարկետներում ուսումնասիրում եմ նոր արտադրանքները, և անհիմն կիրառվում է թե՛ «էկո», թե՛ «բիո» և թե՛ «օրգանական» արտահայտությունները։ Կարծում եմ՝ դրանք մոդայիկ են այսօր, և այդ պատճառով տնտեսվարողները ձգտում են այդ արտահայտությունները կիրառել։
Նույնիսկ ապրանքը էկոլոգիապես մաքուրի անվան տակ ներկայացնելու՝ զավեշտի հասնող դեպքեր են գրանցվել։
![]()