Պատվաստումներից հետո Գերմանիայում ավելի քան 30 պացիենտի գլխուղեղում թրոմբ է առաջացել

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ Vaxzevria (նախկին՝ AstraZeneca) պատվաստանյութի ներարկումից հետո ավելի քան 30 պացիենտի գլխուղեղում թրոմբ է առաջացել: Այս մասին գրում է Der Spiegel պարբերականը:

Խոսքը 31 պացիենտի մասին է, որոնցից ինը մահացել են: Բարդություններ առաջացել են 36 և 57 տարեկան տղամարդկանց, ինչպես նաև 20-63 տարեկան 29 կանանց մոտ: Պարբերականի տվյալների համաձայն՝ 19 դեպքում բժիշկները հայտնաբերել են թրոմբոցիտների քանակի նվազում:

Նշվում է, որ Գերմանիայում AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է մոտ 2.7 մլն մարդ: Եվս 800 մարդ արդեն ստացել է պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ