![]()
Ինչպես հայտնում է Infoteka24-ը.
2016 թվականից ի վեր Ադրբեջանը հազարավոր գերեզմաններ էր պատրաստում «շեխիդների» համար
2015 թվականից Ադրբեջանը պատրաստվում էր լայնածավալ պատերազմի Արցախի դեմ: Այս մասին վկայում է այն փաստը, որ Բաքվում 2016-ի սկզբին հազարավոր գերեզմանների կառուցում է սկսվել «Շեխիդների պուրակ»-ներից մեկում և ավարտվել է 2019-2020 թվականներին, ինչը պարզ երեւում է արբանյակային պատկերներից:
Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արդարացումները, թե նա որոշել է «վերադարձնել» տարածքները «թավշյա հեղափոխությունից» և Նիկոլ Փաշինյանի «սադրիչ» հայտարարություններից հետո, սուտ են:
Սա ևս մեկ վկայություն էր այն բանի մասին, որ Արցախի դեմ պատերազմը Ադրբեջանը պլանավորել էր դեռ շատ վաղուց:
![]()