![]()
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ երկրի ղեկավարը՝ Վլադիմիր Պուտինը, մշտապես ապրիլմեկյան տոնին իր հետ կատակներ է անում:
«Նա մշտապես է դա անում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ապրիլի 1-ին նախագահն իր հետ կատակում է:
Հարցին՝ արդյո՞ք նախագահի աշխատակազմում ընդունված է Ծիծաղի օրը նշել, Պեսկովը հայտնել է.
«Այն էլ ինչպես»:
Նախագահի խոսնակը նշել է սակայն, որ իրենց աշխատավայրում ընդունված է «մարդկայնորեն» կատակել:
![]()