![]()
Երեք ընկեր՝ երեքն էլ մարտական խաչ շքանշանի ասպետ. Արցախյան մարտերում բացառիկ սխրանքներով աչքի ընկած եռյակը պատմում է պատերազմով ամրացած ընկերության ու մարտական եղբայրության մասին:
«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և հմտության համար։ 2014 թ. ընդունված նոր օրենքով շքանշանի կարգավիճակը մնացել է անփոփոխ։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Մանրամասները՝ a1plus-ի տեսանյութում:
![]()