«Մեր նահատակների զոհողության շնորհիվ է, որ Արցախն այսօր, թեկուզ, վիրավոր, բայց կանգուն է…». վարչապետ Փաշինյան

Մենք բոլորս անցել ենք շատ դաժան մի փորձության միջով և պետք է օգնենք իրար, կիսվենք իրար հետ, որպեսզի կարողանանք վերականգնել հույսը, վստահությունն ապագայի նկատմամբ։ Այս մասին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեր նահատակների զոհողության շնորհիվ է, որ Արցախն այսօր, թեկուզ, վիրավոր, բայց կանգուն է: Այդ մասին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ամենամեծ ծառայությունը մեր նահատակների հիշատակին կլինի այն, որ մենք Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք: Մեր խնդիրը պետք է լինի մեր ժողովրդի բարեկեցության ապահովումը»,- նշեց Կառավարության ղեկավարը:

Նա հայտարարեց, որ Արցախում պետք է իրականացվի 110 մլրդ դրամի բնակարանաշինության ծրագիր՝ «Հայաստան» հիմնադրամի հետ: «Ծրագիրը կիրականացնենք 3 տարում, ինչը համեմատելի է նախորդ 30 տարվա ընթացքում հիմնադրամի կողմից Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ, և չի բացառվում, որ ավելի մեծ է: Դա, թերևս, պատմության ընթացքում Արցախում իրականացված ամենամեծ ծրագիրն է լինելու»,- ընդգծեց Փաշինյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ