![]()
Սփյուռքահայ 400 պատանի ամռանը կլինի հայրենիքում. «Քայլ դեպի տուն» ամենամյա ծրագրի այս տարվա հայտադիմումներն արդեն ընդունվում են:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահեցնում է՝ ուսումնաճանաչողական ճամբարային ծրագիրն այս տարի ևս կրթական, մշակութային հագեցած օրակարգ է ունենալու:
Նախորդ տարի ծրագիրն իրականացվել էր առցանց. գրասենյակում հույս ունեն, որ համավարակն այս տարի չի խանգարի ու դեպի տուն քայլը կանեն ոչ թե վիրտուալ, այլ Հայաստան՝ իրական այցով:
![]()