Լավրովն ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ապրիլի 2-ին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ի թիվս այլ հնարավոր հանդիպումների ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ», — ասել է Զախարովան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ