Ինչպես միշտ Սերժը վայելեց, Նիկոլը հաշիվը փակեց

Այն, որ ներկայիս իշխանությունը վաստակել է նախորդ իշխանությունից ծանր ժառանգություն, դրա մասին անգամ ավելորդ է խոսել: Բազմաթիվ կիսատ թողած գործեր, տրված, բայց չիրականացված խոստումներ, խարխլված տնտեսություն,  կոռումպացված պետական համակարգ, Արցախի շուրջ փակուղում հայտնված բանակցություններ, սրանք ենք այս իշխանության՝ նախորդներից ստացած ժառանգությունը։

Այս ամենի կողքին բացառություն չէր նաև տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի կողմից Արթուր Ալեքսանյանին խոստացած մարզադպրոցը։  Ամեն անգամ աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նախկին իշխանությունները խաբում էին, որ վերջինիս անունով մարզադպրոց են բացելու՝ այդ կերպ փորձելով շահել բարձր վարկանիշ ունեցող ըմբշամարտիկի վստահությունը։

Բայց ինչպես միշտ՝ Սերժը վայելեց, Նիկոլը հաշիվը փակեց։ 

Ալեքսանյան Արթուրին նոր մարզադպրոցի տված Սերժի խոստումներն այդպես էլ մնացին անկատար, և ի վերջո ներկայիս իշխանությունը հանձն առավ ի կատար ածել մարզադպրոցի կառուցման ֆինանսավորումը։  Ինչպես ավելի վաղ հայտնել  էինք, կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ