Արթուր Ալեքսանյանին մարզադպրոցը տարիներ առաջ խոստացել էր Սերժը, բայց գումարն ի վերջո հատկացրեց Փաշինյանը

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:

Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:

Նշենք, որ դեռևս տարիներ առաջ Արթուր Ալեքսայնանին մարզադպրոցը խոստացել էր Սերժ Սարգսյանը, սովորության համաձայն այդպես էլ տեր չէր կանգնել իր խոստման, սակայն ներկայիս իշխանությունը  նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացրեց 500 մլն ՀՀ դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ