![]()
Արցախի վերահսկողության տակ գտնվող համայնքների անշարժ գույքը կորցրած արցախցիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման ծրագիրը 3-ի փոխարեն կգործի 6 ամիս: Գործադիրը երկարաձգեց դեկտեմբերից գործող նախաձեռնության ժամկետը:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) — Մեկ չափահաս բնակչի հաշվով ՀՀ-ում հյուրընկալողները ստանում են 30 հազար դրամի չափով աջակցություն, Արցախում հյուրընկալողները՝ 45 հազար դրամի չափով աջակցություն:
Ամսական աջակցություն է ստանում մոտ 3 հազար ընտանիք, որոնք հյուրընկալում են 7 հազարից ավելի արցախցու: Պետությունը հոգում է նաև նրանց հյուրընկալած հյուրանոցների, պետական հաստատությունների ծախսերը:
![]()