![]()
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, խորհրդարանական 3 ուժերի կողմից որոշում է կայացվել հունիսի 20-ին գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների։ Արտահերթ ընտրությունների գնալու իշխանության որոշմանը իրենց հավանությունն ն տվել նաև բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր։
Սակայն ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք անկախ արտահերթ ընտրությունների գնալու որոշումից շարունակում են պահանջել վարչապետի հրաժարականը։ Միաժամանակ նաև մեղադրում են իշխանությանը, որ ներկայիս իշխանությունը կարող է կեղծել գալիք արտահերթ ընտրությունները։
Սակայն մի բան փաստ է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ներկայիս իշխանությունը կազմակերպել է բացառիկ՝ արդար ու թափանցիկ ընտրություններ, որի արդյունքները չեն վիճարկվել և ոչ մեկի կողմից։
Թերևս ընդդիմության՝ իշխանությանը ընտրակեղծարարության մեջ մեղադրելու գործելաոճը փաստում է միայն նրա մասին, որ ընդդիմությունը շատ լավ է գիտակցում գալիք ընտրություններում իր պարտության մասին և դա փորձում է արդարացնել իբրև թե կեղծված ընտրություններով։
![]()