Ռոբերտ Քոչարյանը բեռ է «17+»-ի ուսերին․ միայն ՀՅԴ-ն է հավատարիմ

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանի հետ -«Մարտի 1»-ի գործը մտավ դատաքննության փուլ։

ՍԴ-ն իր հերթին քննարկում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի սահմանադրականության հարցը։ Եթե այն հակասահմանադրական ճանաչվի, Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կվերացվի։

Հայտնի է, որ նա մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին։ Ըստ նրա կողմնակիցների՝ սկսելով դատաքննությունը՝ իշխանությունը մտադիր է նրան ճնշել, Քոչարյանին պահել դատարանում և հեռու թողնել քաղաքական պայքարից։ Արդյո՞ք այդպես է։

-Երկու տարուց ավելի է՝ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը մտել է մեծ և ակտիվ քաղաքականություն։

Իհարկե՝ այդ հարցազրույցները, ստվերային, կուլիսային մասնակցությունը քաղաքական գործընթացներին, համակարգումը կա։ Որոշ քաղաքական ուժեր կան, որ ուղիղ գտնվում են Քոչարյանի «կուռացիայի» տակ, բայց դա դեռ մեծ քաղաքականություն մտնել չէ։ Հայաստանում մեծ քաղաքականություն ասվածը տարօրինակ է։

Դատաքննության փուլ մտավ գործը, կարծում եմ՝ դա ամենադրական տեղաշարժն էր, որովհետև մենք երկու տարուց ավելի է՝ տեսնում ենք միջնորդություններ իրար հետևից։ Ի դեպ, շատ հետաքրքիր էր փաստաբաններից մեկի զարմացական արձագանքը, թե իրենք վեց-յոթ միջնորդություն ունեին։ Այսինքն՝ միջնորդություններ ներկայացնելը պաշտպանական կողմի քաղաքականությունն է։ Չեմ կարծում, որ դա Քոչարյանին ճնշել-չճնշելու միջոց է։ Քոչարյանը բոլոր հնարավորություններն ուներ այս երկու-երեք տարվա ընթացքում իր քաղաքական ուժն ու պլատֆորմը ձևավորելու կամ անդամակցելու որևէ կուսակցության, օրինակ՝ Դաշնակցությանը, որը 1998 թվականից համարվել է Քոչարյանի քաղաքական հենարանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ