Ուշադրություն․ Ֆեյսբուքում ինքնության գողության միջոցով գումար կորզելու դեպք

Քաղաքացիներն ահազանգում են Ֆեյսբուքում ինքնության գողության միջոցով գումար կորզելու դեպքի մասին։ Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

«Օգտատիրոջ էջի նույնությամբ էջ են բացել ու նման բովանդակությամբ նամակներ ուղարկել նրա իրական ընկերներին։

Ընկերներից նման բնույթի կասկածելի նամակներ ստանալիս կապի այլ միջոցով համոզվեք, որ Ձեր ընկերոջ հետ եք խոսում»,- հայտնում են գործակալությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ