Վրաերթի ենթարկված 27-ամյա երիտասարդը մահացել է

Մարտի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված Նվեր Սամսոնյանը մահացել է:

Քննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ