«ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են ծառայել Արցախում». Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ՀՀ քաղաքացիները կարող են Արցախի բանակում ծառայել կամավորության հիմքով:

Նրա խոսքով՝ համաձայն բանակում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների՝ ցանկացողները կարող են ժամանել, գրանցվել իբրև Արցախի քաղաքացիներ և ծառայել Պաշտպանության բանակում:

Բալասանյանը նաև հաստատել է տեղեկությունը, որ ներկայումս Հայաստանից Արցախ զորակոչ չկա:

Արցախի ԱԽ քարտուղարը նաև հերքել է տեղեկությունները, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ