Առաջին դեպքն է գրանցվել, երբ կորոնավիրուսը մորից փոխանցվել է նորածնին

Ճապոնիայում գրանցվել է մորից նորածին երեխային կորոնավիրուսի հավանական փոխանցման առաջին դեպքը, հաղորդում է NHK-ն:

Ճապոնիայի մանկաբուժական ասոցիացիայի հետազոտողների հաղորդմամբ, երեխայի մոտ վարակ է ախտորոշվել ծնվելուց անմիջապես հետո՝ PCR թեստի միջոցով, այլ առողջական խնդիրներ նա չի ունեցել:

Ուսումնասիրության ընթացքում տեղեկատվություն է ստացվել Ճապոնիայի 1124 բժշկական հաստատությունից, որից 31 հիվանդանոցներում անցած տարվա օգոստոսի վերջին 52 երեխա է ծնվել կորոնավիրուս ունեցող մայրերից:

Արդյունքում, միայն մեկ նորածնի մոտ է կորոնավիրուսի թեստը դրական եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ