27 տարին լրացած ու բանակում չծառայած քաղաքացիները շուտով կարող են անխոչընդոտ վերադառնալ հայրենիք

27 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավորություն կստանան առանց նախապայմանների վերադառնալ հայրենիք:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտնեց Անդրանիկ Քոչարյանը: Իշխանական պատգամավորների հեղինակած նախագծին արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: Քոչարյանը հույս հայնտեց, որ մինչև ամսվա վերջ կառավարությունը նախագծին հավանություն կտա, կուղարկի խորհրդարան:

Պաշտպանության հանձնաժողովում այսօր կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին քննարկում էր: Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և պաշտպանության նախարարության զեկույցները ներկայացրեցին կառույցների ղեկավարների տեղակալները:

Ներկա էր միայն արտակարգ իրավիճակների նախարարը: Հանձնաժողովի նախագահին և ներկա մի քանի պատգամավորներին հուզող հարցերի շրջանակը կապված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո երկրում ծավալված զարգացումների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ