Վարչապետը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում ծնկի իջավ ու համբուրեց զոհված զինառայողի մոր աջը

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում է: Ինստագրամի էջում հրապարակվել են այցից լուսանկարներ:

Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է.

«Նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ: Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին եւ կհանդիպի արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին»:

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղ ացելության ժամանակ վարչապետ Փաշինյանը ծնկի իջավ Արցախյան պատերազմի զոհվածների շիրիմնեի առաջ ու համբուրեց զոհված զինառայողի մոր աջը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ