![]()
Սանկտ Պետերբուրգի փոխ-նահանգապետ Վլադիմիր Կնյագինի ծառայողական ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումն անցնող դպրոցականին:
Վթարը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան: 11-ամյա դեռահասը սկուտերով շարժվելիս է եղել մայթի երկայնքով և որոշել է անցնել հետիոտնային անցումը, որտեղ հայտնվել է կառավարական պետհամարանիշներով Audi A8-ի անիվների տակ: Ինչպես Life-ին հայտնել են փոխ-նահանգապետի մամուլի ծառայությունից, պատահարի պահին նա ավտոմեքենայում չի եղել:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունը և ճանապարհային ոստիկանները, իսկ վարորդն անցել է անհրաժեշտ փորձաքննություններ, որոնք հաստատել են վթարի պահին նրա բացարձակ առողջ վիճակը:
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ նրանք կապի մեջ են տղայի հոր հետ, ով պատմել է իր որդու վիճակի մասին: Տղամարդու խոսքերով, դեռահասը կոտրվածքներ չունի: Վարորդն արդեն կապվել է նրա հետ և առաջարկել անհրաժեշտ օգնությունը:
![]()