«Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել…». վարչապետ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում է: Ինստագրամի էջում հրապարակվել են այցից լուսանկարներ:

Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է.

«Նախատեսված են հանդիպում-քննարկումներ մարզի բնակիչների հետ: Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին եւ կհանդիպի արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհած մեր զինվորների հարազատներին»:

Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝  իրեն ուղղված առաջարկին:

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը Հայաստանից գնա, ուրիշ երկորւմ ապաստան գտնի: Չհասկացա: Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նման եմ մարդու, ով կարո՞ղ է փախչել: Եթե իմ ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ: Եվ դուք ունեք էդ իրավունքը, ժողովուրդ ջան»,-ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ