Կան մարդիկ, որ ուզում են արյուն հեղվի. դեռ չեն հագեցել հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի արյունով

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այդ հակադրության մեջ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից։

«Հայաստանում կան ագրեսիվ ուժեր և նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են։ Բայց ես ուզում եմ արձանագրենք, որ այս հակադրության ընթացքում, մեզ, ըստ էության, քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել։ Սա չափազանց մեծ ձեռքբերում է»,-ասել է վարչապետ և ընդգծել, որ դա առաջին հերթին ժողովրդի ձեռքբերումն է:

«Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների, սպանությունների կոչեր են անում, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում։ Մենք հանգում ենք իրավիճակի, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը, իրավապահ մարմինները ձերբակալում, տանում են կալանավորելու, նրանք ասում են՝ ոչինչ, գնացեք և շարունակեք ձեր «առաքելության» իրականացումը,-ասել է Փաշինյանը և հավելել,-այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք Հայաստանում ուզում են արյուն, ուզում են, որ փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, այդ մարդիկ չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով և ուզում են Հայաստանը ներքաշել արյունահեղության մեջ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ