17 ուժերը երազում են, որ իրենց հնարավորություն ընձեռվի լքել Բաղրամյանը

Ազգային ժողովի իշխանական փոխնախագահը հավանական չի համարում, որ մինչև արտահերթը կհասցնեն ընտական օրենսգիրքը փոփոխել։

Սիմոնյանն ասում է՝ քննարկումները շարունակվում են, նոր նախագիծն էլ շրջանառության մեջ է, բայց մինչև վարչապետի հայտարարած օրը՝ հունիսի 20-ը, ժամկետը սեղմ է։ Ըստ նրա՝ 8-րդ գումարման խորհրդարանը կարող է ձևավորվել գործող՝ ռեյտինգային ընտրակարգով։

Ժողովուրդը կգնա ընտրության ու կորոշի, թե որ ուժն է ձևավորելու հաջորդ կառավարությունը՝ ասում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու վստահեցնում, որ ԲՀԿ-ն ոչ մեկի հետ դաշինք չի կազմելու, առանձին է գնալու։

Ու թեև «Հայրենքի փրկության շարժումը», որի ձևավորման ակունքներում իրենք էլ են կանգնած, դեմ է Փաշինյանի կազմակերպած ընտրությանը մասնակցելուն, ԲՀԿ առաջնորդը երեկ վարչապետի հետ համաձայնության եկավ՝ արտահերթը կլինի գործող իշխանության օրոք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ