![]()
Մարտի 14-ի ողբերգական ավտովթարից հրաշքով փրկված 15-ամյա Արթուրի մոտ դրական տեղաշարժ կա։ Տղայի առողջական վիճակը բժիշկներն արդեն բավարար են գնահատում:
Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանից: 15-ամյա տղան «Թալին» ԲԿ-ից էր տեղափոխել Երեւան, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք՝ ավտովթարի մասնակիցներից 4-ը զոհվել էին: Նրանք բոլորը 2006 թվականի ծնվածներ էին: Արթուրը եւ ավտովթարի զոհ դարձած իր 4 ընկերները Արագածոտնի մարզի Թալին քաղաքից են:
Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր, որ մեքենայի ղեկին եղել է Արթուրը, որն այժմ հիվանդանոցում է:
Հիշեցնենք՝ Մարտի 14-ի ժամը 19:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ Աշնակ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետեւանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրավորներից 4-ը մահացել էին:
![]()