Շանթ Հարությունյանն ընտրություններին մասնակցելու համար նոր ԱՄՆ կուսակցություն է հիմնում

Շանթ Հարությունյանը որոշել է հիմնադրել նոր կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր համախոհներին:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ Խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ է կուսակցություն:

Շանթ Հարությունյանի Ցեղակրոն կուսակցությունը 2004թ.-ին դատարանի որոշումով փակվել է: Սրանով է պայմանավորված, որ նախաձեռնել ենք Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձևավորումը:

Կոչ ենք անում մեր համախոհներին, որպեսզի դրսևորեն ակտիվ ներգրավվածություն կուսակցաշինության և նախընտրական գործընացներին:
Մեր դիրքորոշումը հստակ է: Եթե կուսակցության համար անհրաժեշտ 300 համախոհները չեն հավաքվելու, ապա անիմաստ է մտածել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու համար:

Շանթ Հարությունյանն առաջ է քաշել իր գաղափարական մոտեցումները: Հերթը մեր գաղափարակիցներինն է: Կուսակցության գրասենյակը՝ Թումանյան 34:

Երկուշաբթի օրվանից կսկսենք գրանցումներ իրականացնելը: Ունենք բավականին քիչ ժամանակ»,- գրել է Շանթ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ