![]()
Բացարձակապես ոչ ոք իրավունք չունի վիրավորել կամ առավել ևս ֆիզիկական ուժ կիրառել լրագրողների նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Իյա իրոք․․․
Տես է, ով կմտածեր , որ հայտնի քաղաքական թիմի, բայց քաղաքական էթիկայից հեռու բիոզանգվածի վառ ներկայացուցիչներից մեկը կխոսեր լրագրողի հետ վերաբերմունքի էթիկայից այն պարագայում, երբ իր իսկ թիմի առաջնորդը հայտնի է իր անկիրթ վերաբերմունքով լրագրողների նկատմամբ։
Դե եթե ձեր պարագայում դա նորմալ է, ինչը ձեր տեսակին շատ բնորոշ է, իհարկե իշխանության թևին հարիր չի, քանզի այն ինչ ձեզ սազեկան է, բնավ պետք չէ սազկան լինի իշխանությանը, այդ պարագայում մենք լուրջ խնդիրներ կունենանք։
Այս թիմի մի նշանավոր ներկայացուցիչ էլ, ժողովրդին ժեխ անվանելով, երևի խորին հարգանք էր ցույց տալիս իր իսկ ազգի նկատմամբ , բան չասեցի, գուցե սա ձեր գիտակցականի պիկն է, որին հասել եք, բայց մի տեղ թույլ տվել ձեզ ասել ստոպ․
Ձեզ իրավունք մի վերապահեք քննարկել մարդու անձնականը՝ գործնականից դուրս, եթե դուք ձեզ չեք կարողանում կոռեկտ պահել աշխատանքային պրոցեսում, ինչպես եք պահանջում, որ մարդը իր անձնական առօրեան կազմակերպի ձեր ուզած կանոններով։
Ձեր ժամանակները իհարկե լավ էր, մեկ ժամ առաջ փակել էիք տալիս սրճարանը, մենակ գնում էիք , նստում , թե հիմա որքան վնաս կտայիք սրճարանի տիրոջը, ձեզ ,իհարկե, բնավ հետաքրքրիր չէր, բարևելու համար մարդ էիք սպանում պետքարանում, , բարձր ձայնի համար բժիշկ սպանում բոլորի աչքի առաջ․․․ ժամանակները փոխվեցին, բայց դուք մնացիք նույնը․․․
Կհիշեք մի դեպք , երբ այս տիկինը խոսել է այն ժամանակ , երբ լրագրողին վիրավորել է իր թիմի առաջնորդը, ես հիշեցնեմ, բարձր ծիծաղել է․․․
Հիշեցման կարգով մի քանի փոքրիկ դրվագ՝ հատուկ մոռացության սինդրոմով տառապողների համար․
![]()