![]()
Բուդապեշտում՝ մրցումների առաջին օրը խաղարկված 12 օլիմպիական ուղեգրերից 2-ը նվաճել են հայ ըմբիշները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այդ ուղեգրերը բաժին են հասել Արսեն Հարությունյանին և Վազգեն Թևանյանին: Մյուս 10 ուղեգրերը բաժանվել են 6 երկրների միջև:
3 ուղեգիր նվաճել է Բելառուսը: 2-ական ուղեգիր, Հայաստանից բացի, բաժին է հասել Ադրբեջանին և Թուրքիային: Եվս մեկական ուղեգիր ձեռք են բերել Գերմանիայի, Բուլղարիայի և Վրաստանի հավաքականները:
Այսօր Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը կպայքարեն ոսկե մեդալի համար, իսկ վաղը մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:
![]()