Թուրքիան մտադիր է թալիբներին հրավիրել Աֆղանստանի հարցով խորհրդաժողովին

Թուրքիան մտադիր է «Թալիբան շարժման պատվիրակությանը հրավիրել Աֆղանստանի հարցով միջազգային խորհրդաժողովին, որը նախատեսվում է Ստամբուլում ապրիլին: Այս մասին ՏԱՍՍ-ին հինգշաբթի հայտնել է Թուրքիայի ԱԳՆ Հարավային Ասիայի դեպարտամենտի տնօրեն Հաքան Թեքինը։

«Իհարկե, — ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ — Գոյություն ունեցող խաղաղ բանակցությունները վարում են «Թալիբանը» և Աֆղանստանի կառավարությունը։ Այդ պատճառով մենք այնպիսի կոնֆերանս կանցկացնենք, ինչպիսին Մոսկվայում։ Իհարկե, երկու կողմերն էլ ներկա կլինեն»։

Պատասխանելով այն հարցին, թե նախատեսում է արդյոք թուրքական կողմը կոնֆերանսին հրավիրել ռուս ներկայացուցիչների, Թեքինը նշել է, որ երկրներից ոչ մեկին հրավեր դեռ չի ուղարկվել: «Բայց, իհարկե, Ռուսաստանը մեր մերձավոր գործընկերն է, մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները եւ համակարգում ենք ռուսական կողմի հետ», — նշել է նա:

Նրա խոսքով՝ Ստամբուլում համաժողովի անցկացման ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և հույս ունենք, որ համաժողովը խթան կլինի առկա ջանքերին», — ընդգծել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ