Կարգելվի որոշ տոպրակների վաճառքը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ

բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրել է 2020-ի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը:

2020- ին իրականացվել են մի շարք բնապահպանական ծրագրեր: Մասնավորապես, արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը:

Ընդունվել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների աստիճանական նվազեցման մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա շնորհիվ 2022-ից կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը:

Այս մասին տեղեկացնում է Աժ կայքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ