«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը եւ կոչ անում քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել քվեարկությանը։

««Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց եւ կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններին բարեկրթության ու հանդուրժողականության մթնոլորտում անցկացնել քարոզարշավը, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել քվեարկությանը:

Աստված օրհնի Հայաստանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ