Վաղը կհրապարակվի Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը հանելու հարցով որոշումը

Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն այսօր առարկեց պաշտպանների ներկայացրած Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունը:

Դատախազը նշեց, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները նույն միջնորդությունը ներկայացրել են նաև առաջին ատյանի դատարան, որը մերժվել է, այնուհետև Վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժվել է։

Նշենք, որ պաշտպանը նշել էր, որ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը ոչ իրավաչափ է, ակնհայտ չհիմնավորված և չպատճառաբանված, և հավալեց, որ ոչ իրավաչափ գործողություններով Սերժ Սարգսյանի համար առաջացել են մի շարք սահմանափակումներ սեփականության տնօրինման հետ կապված, ուստի կալանավորված գույքը ենթակա է ազատման:

Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանը բավարարեց Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու մասին միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ