«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու»․ Սերժ Սարգսյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ իր համակիրների առաջ, որոնք հավաքվել էին դատարանի բակում։

«Անցյալ տարի այստեղ ես ասացի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ոմանք փորձեցին հեգնել, որ մենք խոսում էինք ազգային խնդիրների մասին։ Բայց մենք զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, ապօրինությունները», — ասաց Սերժ Սարգսյանը։

Նրա բառերով՝ հետապնդումները 2018թ․-ից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ