![]()
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Խորհրդակցության սենյակից վերադառնալով՝ դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցնելու մասին միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ՝ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացվեց:
Հիշեցնենք՝դատական նիստի սկզբում դատավորը հայտարարեց, որ դատարան է ներկայացվել միջնորդություն՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մահվան հիմքով դադարեցնելու մասին։
Նշենք, որ Սամվել Գալստյանը և Սերգո Կարապետյանը մահացել են 2021-ի ձմռանը:
Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
![]()