![]()
Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Այլևս ակնհայտ է, որ չկա վարչապետի հրաժարականի հանրային պահանջ։ Ընդդիմություն կոչվող նախկին թալանչիները ունեին հնարավորություն, բավական ժամանակ և ռեսուրս, որպեսզի այդ պահանջի դեպքում ընդվզում կազմակերպեին։
Փոխարենը մենք տեսնում ենք մի քանի տասնյակ անձանց կողմից փակված պողոտա, որը վերածվել է մեղմ ասած աղբանոցի։
Արված տեսանկարահանումներից պարզ է դառնում, որ վրաններում բնակություն հաստատած անձինք ոչ թե մտահոգ են, այլ ըստ դատարկ ալկոհոլի շշերի քանակի, հակառակը՝ ուրախ ժամանակ են վայելում ինչ որ բան են նշում բարձր երաժշտության ներքո։
Ու սա արվում է գերիներին ու զոհվածներին շահարկելով… Անթույլատրելի լկտիություն է, որը պետք է դադարեցնել։
Ընդորում՝ սա տեղի է ունենում Երևանի սրտում, բոլորի աչքի առաջ, անհարմարություն պատճառելով Երևանցիներին։
Քաղաքացիները բազմիցս հայտարարել են, որ հնարավոր չէ պողոտայով թեկուզ ոտքով անցնել։ Ըստ անցորդ կանանց վրանաբնակները հայհոյախառն բառերով հարբած ահաբեկում են անցորդներին և դրսևորում լկտի պահվածք նրանց նկատմամբ։
Կարծում եմ ժամանակն է բացել Երևանի գլխավոր փողոցներից մեկը։
![]()