Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 114 ավտոմեքենա

Մարտի 13-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ջրամբար գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում, Շիրակի մարզի Ազատան գյուղում, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածներում և Կապան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 114 ավտոմեքենա և 88 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ