Երևանում հրդեհել են 4 նոր աղբամաններ

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է լուսանկար՝ Երևանի մի հատվածից: Լուսանկարում երևում է, որ հրդեհվել են 4 նոր աղբամաններ:

Վարչական շրջանը չի նշվում:

Իրականում աղբի տեսակներից մեծ մասը կարելի է վերամշակել։ Անգամ այն, ինչ չենք պատկերացնում։ Ներկայացնենք  նաեւ, թե քանի տարի է անհրաժեշտ այս թափոնների բնական քայքայման համար, որ խնդրի լրջությունը ակնհայտ եւ հասկանալի լինի․

Թուղթ (սովորական թուղթ, թերթ, ամսագիր, ստվարաթղթե արկղեր, կենցաղային տուփեր (կաթ, հյութ))՝ 1-5 տարի

Տոպրակներ՝ 15 տարի

Պահածոյի տուփեր, պենոպլաստ՝ 50 տարի

Ալյումինե տարա, մարտկոցներ՝ 200 տարի

Պլաստիկ՝ 400-450 տարի

Ապակի՝ 1000+ տարի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ