Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Արցախի ժողովրդին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով վերահաստատվում է Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Այսպիսով` խորհուրդը նոյեմբերի 9-ը հռչակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր և ժամանակավորապես դադարեցրել Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը մինչև քաղաքի վերաազատագրումը բռնազավթումից;

Բանաձևում ասվում է նաև, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր և միջազգային իրավունքով արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ