Հրապարակվել է վարչապետ Փաշինյանի պատասխանը Արմեն Սարգսյանի առարկություններին

Info-Armenia տելեգրամյան ալիքը հրապարակել  է վարչապետ Փաշինյանի պատասխանը Արմեն Սարգսյանի առարկություններին;

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Այդ մասին նա հայտնում է Ֆեյսբուքում գրառմամբ։

«Սիրելի հայրենակիցներ.

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում», — գրում է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ