![]()
Եկեք ես հարցերի չպատասխանեմ, ես զինվորական մարդ եմ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը՝ որը չէր ստորագրել գլխավոր շտաբի երեկվա հայտարարության տակ:
ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը նույնպես չցանկացավ մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ երեկ ԶՈՒ գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, դրանից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է հեղաշրջման փորձ: Այդ հայտարարությանը չէին միացել ԳՇ 4 բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ ՀՀ ԶՈՒ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը:
![]()