«Ձեզ տալիս եմ 24 ժամ…». «Իմ քայլ»-ի պատգամավորը 24 ժամ ժամանակ տվեց Վազգեն Մանուկյանին

«Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, որ վերջինս կստիպի «Իմ քայլի»-ի պատգամավորներին, որպեսզի քվեարկեն Նիկոլ Փաշինյանի դեմ:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ընդդիմության  հանրահավաքին հայտարարել էր, թե սկսվում են Հայաստանի ամենավճռական օրերը: Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հասնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը, բանակը ոտքի կկանգնի:

«Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, մենք պետք է կանգնեցնենք: Մենք շատ գործ ունենք պատգամավորների հետ աշխատելու, գնալ շրջաններ, ժողովրդին բարձրացնելու: Բայց այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է լինել համբերատար և պատրաստվել վճռական գործողությունների:

Մանրամասները՝ ստորև ներկայացված  տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ